Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մասնակցել է Հովհաննես Թումանյանի 150 ամյա հոբեյանին նվիրված գրական-երաժշտական միջոցառմանը

20.02.2019

  Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մասնակցել է Եղեգնաձորի ավագ դպրոցում հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150 ամյա հոբելյանին նվիրված գրական-երաժշտական միջոցառմանը: Դպրոցի սաների ուժերով ներկայացվել են  բանաստեղծի ստեղծագործությունները, նրա բանաստեղծությունների տեքստերով գրված երգեր և երաժշտական այլ կատարումներ:

<Պատահական չէ, որ հայազգի  գրող՝ բանաստեղծ և արձակագիր, գրական, ազգային ու հասարակական գործիչ, մեծն Հովհաննես Թումանյանի հոբելյանը համազգային հնչեղություն ունի: Թումանյանի հեքիաթները, պատմվածքները, պոեմներն ու  քառյակները սերունդներ են կրթել և դաստիարակել>,- նշում է Ռ. Տոնոյանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40