Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մասնակցել է Հովհաննես Թումանյանի 150 ամյա հոբեյանին նվիրված գրական-երաժշտական միջոցառմանը
20.02.2019
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մասնակցել է Եղեգնաձորի ավագ դպրոցում հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150 ամյա հոբելյանին նվիրված գրական-երաժշտական միջոցառմանը: Դպրոցի սաների ուժերով ներկայացվել են բանաստեղծի ստեղծագործությունները, նրա բանաստեղծությունների տեքստերով գրված երգեր և երաժշտական այլ կատարումներ:
<Պատահական չէ, որ հայազգի գրող՝ բանաստեղծ և արձակագիր, գրական, ազգային ու հասարակական գործիչ, մեծն Հովհաննես Թումանյանի հոբելյանը համազգային հնչեղություն ունի: Թումանյանի հեքիաթները, պատմվածքները, պոեմներն ու քառյակները սերունդներ են կրթել և դաստիարակել>,- նշում է Ռ. Տոնոյանը: