Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը
20.02.2019
Ս/թ փետրվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի հետ համատեղ Ջերմուկի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատարը, համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, սոցիալական, ֆինանսական բաժինների, քարտուղարության աշխատակիցներն ու խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները:
Համայնքի բնակիչները Վայոց ձորի մարզպետին դիմել են ամենատարբեր խնդիրներով, որոնց լուծման համար համապատասխան միջոցներ են կիրառվում, իսկ գործընթացը մարզպետի ուշադրության ներքո է: