Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պսակադրություն և ծաղիկների խոնարհում՝ Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշահամալիրում
29.01.2019
Հունվարի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակիցները և զիվորականներ այցելեցին Եղեգնաձոր քաղաքում գտնվող Հիշատակի բլուր, ուր հանգչում են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին շիրիմները և կանգնեցված է պատերազմի ընթացքում անհետ կորածների հիշատակը հավերժացնող հուշաքար: Հիշատակի բլուրում ծաղիկներ խոնարհեցին զոհվածների շիրիմներին և կատարվեց պսակադրություն:
Այնուհետև այցելություն եղավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող Եղեգնաձորի հուշահամալիր, որտեղ նույնպես ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հիշատակի համար:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը և Վայոց ձորի մարզային զինկոմիսար Արմեն Հովհաննիսյանը:
Նշենք, որ մարզի կրթական և մշակութային հաստատություններում կազմակերպվել են Հայոց բանակի 27-րդ տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումներ: