Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայոց բանակի 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Արենի համայնքում
29.01.2019
Հայոց բանակի կազմավորման տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրի տարածքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ամենամեծ դրոշի բարձրացման և Հայոց զինանշանը պատկերող քարի բացման հանդիսությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ և ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և միջոցառման հովանավոր Մհեր Տերտերյանը: Դրոշի բարձրացման և զինանշանը պատկերող քարի բացման պատիվը տրվել էր մարզպետ Տրդատ Սարգսյանին և հովանավոր Մհեր Տերտերյանին:
Երկրապահ կամավորականների միության անունից միջոցառման հովանավորին հուշամեդալ հանձնեց միության Եղեգնաձորի տարածքի ղեկավար Մասիս Ղազարյանը: Հայոց բանակի օրվա կապակցությամբ հուշամեդալի արժանացան նաև Արցախյան ազատամարտի մի խումբ վայոցձորցի մասնակիցներ: Հնչեցին հայրենասիրական երգեր և կատարվեցին ռազմական պարեր:
Նշենք, որ Դրոշն ունի 32 քառակուսի մետր մակերես և 15 մետր բարձրություն: