Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ
25.01.2019
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
Հայոց բանկի օրվան նվիրված տոնը մեր պետական տոնացույցի ամենասպասված, բոլորիս հպարտություն, ուժ և վստահություն, պաշտպանված լինելու զգացողություն ներշնչող տոներից մեկն է: Բանակի օր արտահայտությունը նվիրական զգացումներ է առաջացնում բոլորիս հոգիներում և պատասխանատվության է մղում յուրաքանչյուրիս՝ հարազատ զավակի նման պահել ու պահպանել Հայոց ազգային բանակը:
Հայկական բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր ձեռքբերումներից է: Այն հանդիսանում է մեր հայրենիքի խաղաղության ու անվտանգության, սահմանների անառիկության ապահովման անփոխարինելի երաշխավորը: Մեր բանակը մշտապես զսպող գործողություններ է իրականացնում հակառակորդի կողմից սահմանային ոտնձգությունների դեմ և արժանապատվորեն համարժեք պատասխան տալիս նրան, մեզ համար ապահովելով խաղաղ պայմաններում ապրելու և արարելու հնարավորություն:
Այս տոնական պահին ցանկանում եմ խոնարհումով հիշել Արցախյան ազատամարտում, Ապրիլյան քառօրյայում և սահմանային միջադեպերի ընթացքում զոհված մեր զինվորներին, սպաներին ու քաջարի հրամանատարներին և բարի հիշատակ մաղթել նրանց:
Հայոց բանակի սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ և հրամանատարներ, ամենից առաջ Ձեզ մաղթում եմ անվտանգ ծառայություն: Թող արշալույսները միշտ խաղաղություն ավետեն հայոց բանակում, իսկ երեկոները բերեն գիշերային անդորր:
Վերստին ասում եմ՝ շնորհավոր տոնդ, հայ զինվոր:
Շնորհավոր տարեդարձդ և փառք ու պատիվ քեզ Հայոց հաղթանակած բանակ: