Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում ավարտվեց ձմեռային զորակոչը
25.01.2019
Այսօր՝ հունվարի 25-ին, Վայոց ձորի մարզում կայացավ 2019 թվականի ձմեռային զորակոչի վերջին հավաքը: Վերջին հավաքի նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր միջոցառումը կազմակերպվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզի զինկոմիսար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, համայնքի ղեկավարներ, վետերաններ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:
Նորակոչիկներին բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթեց մարզի զինկոմիսարը: Օրհնության կարգ կատարեց Վայոց Ձորի թեմի Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Օրհնության կարգից հետո բոլոր նորակոչիկներին խաչեր նվիրեցին: Հայոց բանակում ծառայող իրենց զինակից ընկերների շարքերը համալրելու գնացին ձմեռային զորակոչի վերջին նորակոչիկները, որոնց մեջ 7-ը զորակոչվեցին <Ես եմ> ծրագրով:
Մենք նույնպես միանում ենք հնչած բարեմաղթանքներին և ասում՝ Հայոց բանակին խաղաղ օրեր, իսկ ձեզ սիրելի նորակոչիկներ՝ անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ: