Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Արենի համայնքում
24.12.2018
Ս/թ դեկտեմբերի 21- ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն Արենիի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունեության էին եկել համայնքի տարբեր բնակավայրերի 15 բնակիչներ: Մարզպետը լսեց քաղաքացիներին, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին և ներկայացրած դիմումների բովանդակությանը:
Նշենք, որ մարզպետարանում ուսումնասիրվում են բնակիչների կողմից ներկայացված դիմումները և դրանց ընթացք կտրվի օրենքով սահմանված կարգով: