Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարեգործական համերգ՝ Խաչիկ գյուղում մշակույթի սենյակ բացելու նպատակով
13.12.2018
<Հայ Ձմեռ պապ> բարեգործական հիմնադրամի կողմից
ս/թ դեկտեմբերի 16-ին, ժ. 15 : 00-ին The CLUB -ում (Թումանյան 40) կկազմակերպվի միջոցառում, որի հասույթը կուղղվի ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ սահմանապահ գյուղում մշակույթի սենյակ (ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ) բացելու աշխատանքների ֆինանսավորմանը: Մուտքը` 5000 դրամ
Համերգ միջոցառմանը մասնակցելու և Խաչիկ գյուղում մշակութային սենյակի բացմանը զորակցելու են հայ հանրահայտ արվեստագետների տրիոն՝ Ռուբեն Հախվերդյան, Հասմիկ Պապյան, Տիգրան Համասյան: Միջոցառման ընթացքում կազմակերպվելու է նաև աճուրդ, որտեղ կարող եք ձեռք բերել շապիկներ, գինիներ, ինչպես նաև Մարիամ Պետրոսյանի և Նարինե Աբգարյանի գրքերը, հեղինակների ստորագրությամբ:
Խաչիկը սահմանապահ գյուղ է, որը 37 կմ սահման ունի Նախիջևանի հետ: Մարզկենտրոնից հեռու է 40 կմ, հարևան հայկական գյուղից` 21 կմ, իսկ ադրբեջանական գյուղից` ընդամենը 5 կմ:
Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում են 104 աշակերտներ, որոնք մշակութային կրթության իրավունք և կարիք ունեն: