Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերապատրաստման դասընթաց Վայոց ձորում
13.12.2018
Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց, մարզում գործող ՊՈԱԿ-ների աշխատակիցների գանձապետական հաշիվների էլեկտրոնային վճարման <CLIENT TREASURY> գանձապետական ծրագրային համակարգից օգտվելու հմտությունները զարգացնելու նպատակով:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների, առողջապահական և մշակութային կազմակերպությունների ղեկավարները և հաշվապահները:
Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, համաձայն <Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի <ե> մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 15-ի <Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին> թիվ 706-Ն որոշման պահանջների: