Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն սուբվենցիոն ծրագրի շրջանակում Զառիթափ համայնքի բնակավայրերում իրականացված աշխատանքների մասին
10.12.2018
ՀՀ պետական բյուջեից 2018 թ. Վայոց ձորի մարզին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիոն) ծրագրի շրջանակում Զառիթափ համայնքի բնակավայրերում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ Խնձորուտ բնակավայրի 2782մ երկարությամբ ջրագծի և ջրհավաք հորերի, Նոր Ազնաբերդ բնակավայրի 1157մ երկարությամբ ջրագծի և ջրհավաք հորերի, Զառիթափ բնակավայրի 21մ երկարությամբ ջրագծի և ջրհավաք հորի, Արտավան բնակավայրի 846մ երկարությամբ ջրագծի և ջրհավաք հորերի, Մարտիրոս բնակավայրի 527մ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքները։