Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Աղետներին դիմակայունության օր> խորագրով միջոցառում նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցին
06.12.2018
Այսօր, Եղեգնաձոր քաղաքի <Արագիլ> կինոթատրոնի հրապարակում տեղի ունեցավ <Աղետներին դիմակայունության օր> խորագրով միջոցառումը, նվիրված 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցին: Խորագրի շրջանակներում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը բնակչության համար կազմակերպել էր ուսուցողական և բացատրական դասընթացներ՝ հրշեջ փրկարարական ջոկատներում առկա հրշեջ և վթարափրկարարական մեքենաների տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ:
Միջոցառման սկզբում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը մասնակիցներին ուղղված խոսքում ներկայացրեց Սպիտակի երկրաշարժի ուժգնության և թողած ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ: Մեծ ցավով խոսեց նաև երկրաշարժի զոհերի մասին: Ն. Ասատրյանը խոսքի ավարտին բարի հիշատակ մաղթեց զոհվածներին և հավելեց, որ բնական աղետներից հնարավորինս նվազ վնաս կրելու համար անհրաժեշտ է լավագույնս իրազեկված լինել դրանցից պաշտպանվելու միջոցների և ձևերի մասին: Կարողանալ ճիշտ ու ժամանակին օգտվել պաշտպանվելու այդ միջոցներից: Մարզպետի տեղակալը նշեց, որ հենց այդ նպատակով է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը կազմակերպել ուսուցողական ընթացիկ դասընթացը:
Այնուհետև մասնակիցներին կատարվող աշխատանքների մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Հակոբ Սարգսյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի և Վայքի հրշեջ փրկարարական ջոկատներում առկա <Կամազ> մակնիշի հրշեջ և վթարափրկարարական մեքենաների տեխնիկական հնարավորությունները, իսկ հրշեջ փրկարարական ջոկատի անձնակազմի կողմից ցուցադրվեց մեքենաներում առկա տեխնիկական զինվածության միջոցները, հիդրավլիկ գործիքների հավաքածուները և ներկայացվեց դրանց օգտագործման կարգն ու ձևերը:
Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ, ուսանողներ, Եղեգնաձոր քաղաքի և մերձակա գյուղերի բնակիչներ: