Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Շիրակացու Ճեմարան > միջազգային գիտակրթական համալիրի ավագ դասարանի սաների այցը Վայոց ձորի մարզի սահմանամերձ Բարձրունու միջնակարգ դպրոց

05.12.2018

 2018թ դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Բարձրունու միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում: Դպրոցի ուսուցչական կազմը և բարձր դասարանների աշակերտները հյուրընկալել էին Երևանի <Շիրակացու Ճեմարան> միջազգային գիտակրթական համալիրի ավագ դասարանի սաներին, Արթուր Թաշչյանի ղեկավարությամբ:
Դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը հյուրերին ծանոթացրեց սահմանապահ գյուղին, դպրոցին, նրա պատմությանը: Հյուրերը դպրոցի երեխաների հետ մոմավառություն կատարեցին գյուղի Սրբ. Շողակաթ եկեղեցում և ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին: Դպրոցում երեխաները կատարեցին ազգագրական երգեր ու պարեր, կազմակերպեցին սպորտային խաղեր, հրաձգություն:
Երևանի <Շիրակացու Ճեմարան > միջազգային գիտակրթական համալիրի սաներն իրենց նախաձեռնությամբ կազմակերպած բարեգործական համերգից ստացված հասույթով ձեռք բերած երաժշտական գործիքները (դուդուկ, զուռնա, դհոլ, ակորդիոն և բարձրախոս ) նվիրեցին Բարձրունու միջնակարգ դպրոցին:
Դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց կրթահամալիրի ողջ անձնակազմին իրենց հայրենանվեր քայլի համար և ընդունեց փոխայցելության հրավերը:
Հյուրերը մեծ հպարտությամբ և գոհունակությամբ հեռացան դպրոցից, նորից հանդիպելու ակնկալիքով՝ Հայաստան աշխարհին մաղթելով խաղաղություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40