Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական միջոցառումը Վայոց ձորի մարզային գրադարանում

05.12.2018

  Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ <Գողացված գիրքը> խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի մանկական բաժինը (բաժնի վարիչ` Ջեմմա Մարգարյան), Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի սաների ուժերով:
Բեմականացված հեքիաթում հնչած մտքերում արժևորվեց գիրն ու գրականությունը, գիտելիքն ու դպրությունը: Այնուհետև միջոցառմանը ներկա երեխաները հանդես եկան անհատական կատարումներով՝ երգ, պար, ասմունք:
Միջոցառման ավարտին կազմակերպիչներին՝ մանկական բաժնի աշխատակիցներին, բեմականացման մասնակից դպրոցականներին և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչներին ուղղված շնորհակալության խոսք ասաց գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Սրտի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը և Ջուլիետա Գաբրիելյանը(մասնակից երեխայի տատիկ):
Հանդիսատեսի համար երեկվա օրը տոնական երանգ ստացավ, գրադարանում կազմակերպված միջոցառման շնորհիվ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34