Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվելիք ուսուցողական և բացատրական դասընթացների վերաբերյալ
28.11.2018

1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ <Աղետներին դիմակայունության օր> խորագրով միջոցառումների շրջանակներում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից սույն թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 13:00-ին, Եղեգնաձոր քաղաքի <Արագիլ> կինոթատրոնի հրապարակում բնակչության համար կկազմակերպվեն ուսուցողական և բացատրական դասընթացներ հրշեջ փրկարարական ջոկատներում առկա հրշեջ և վթարափրկարարական մեքենաների տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ: Զուգահեռ կցուցադրվեն մեքենաների տեխնիկական զինվածությունը, հիդրավլիկ գործիքների հավաքածուները և դրանց օգտագործման կարգն ու ձևերը: