Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության նոյեմբեր ամսվա արդյունքները
16.11.2018
2018 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության էին եկել 71 քաղաքացիներ, որոնցից 60-ը դիմել էր ֆինանսական աժակցության խնդրանքով: Ֆինանսական օժանդակության տարամադրման հարցն ընթացքի մեջ է: Մեկ քաղաքացի դիմել էր իրավաբանական խորհրդատվության խնդրանքով: Քաղաքացուն անհրաժեշտ խորհրդատվությունը կազմակերպվեց մարզպետարանի իրավաբանական բաժնի կողմից:
Աշխատանքի տեղավորման հարցով դիմել էր 2 քաղաքացի: Հանրակացարանի սեփականաշնորհման հարցով դիմել էին 3, տան վթարայնության հարցով՝ 5 քաղաքացիներ: Նշված քաղաքացիների խնդրանքը բավարարելու կամ դրանց լուծմանն օժանդակելու նպատակով, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հանձնարարություն է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել քաղաքացիերի դիմումները և տալ բարձրացված հարցերի պատասխանները կամ ուղորդել նրանց հարցի լուծման համար պատասխանատու ատյաններ ու համապատասխան կառույցներ: