Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Զառիթափ համայնքում
14.11.2018
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային հերթական այցով եղել է Զառիթափ համայնքում: Մարզպետ Տ. Սարգսյանը հանդիպում է ունեցել համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի հետ: Այնուհետ մարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջայց է կատարել Զառիթափում: Տ. Սարգսյանը եղել է Զառիթափ համայնքի մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին և ներկա է գտնվել կազմակերպված բաց դասին:
Մարզպետ Տ. Սարգայանը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև սահմանամերձ Նոր Ազնաբերդ, Խնձորուտ, Սերս և Բարձրունի վարչական շրջաններ և հանդիպումներ ունեցել նշված գյուղերի բնակիչների հետ: Բնակիչները մարզպետին ներկայացրել են իրենց հուզող հարցերը և ակնկալիքները: Բարձրացված հարցերի մի մասը քննարկման ընթացքում ստացան իրենց լուծումները: Բարձրաձայնված մյուս խնդիրների շուրջ կտարվեն լրացուցիչ քննարկումներ և կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր խնդիրները փուլ առ փուլ լուծելու համար:
Նշենք, որ սահմանապահ համայքների խնդիրները գտնվում են մարզպետի առանձնակի ուշադրության կենտրոնում և այցերն այդ բնակավայրեր լինելու են հաճախակի ու շարունակական: