Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի պատկերասրահում տեղի ունեցավ Հեղափոխության դեմքերն ու դեպքերը խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացումը
12.11.2018
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ Եղեգնաձորի պատկերասրահում տեղի ունեցավ <Հեղափոխության դեմքերն ու դեպքերը> խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը: Ցուցահանդեսի կազմակերպման գաղափարի և կազմակերպչական աշխատանքների մասին համառոտ տեղեկություն հաղորդեց <Հանուն հավասար իրավունքների> կրթական կենտրոն ՀԿ-ի <Մարդու իրավունքների փառատոն> ծրագրի օգնական Անուշիկ Ռշտունին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ցուցահանդեսի բացման առիթով ասված իր խոսքում ներկայացրեց հեղափոխության օրերին <Իմ քայլը> շարժման անդամների ապրումներն ու զգացողությունները: Իսկ արդյունքը բոլորիս համար տեսանելի է,-իր խոսքն այսպես եզրափակեց Տ. Սարգսյանը:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, հյուրեր մայրաքաղաքից, մարզի կրթական, մշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ, ՀԿ և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, արվեստասերներ, ուսանողներ և աշակերտներ:
Ցուցադրությունը կշարունակվի 10 օր: