Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ծանոթացել է Արենիի Հին կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքին
09.11.2018
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նոյեմբերի 8-ին Արենի համայնք աշխատանքային այցի շրջանակում եղել է Արենի բնակավայրում ընթացող Հին կամրջի վերանորոգման և կամուրջը կրող 21-րդ փողոցի 160 մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման շինհրապարակներում: Տ. Սարգսյանը մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ քննարկել է աշխատանքների կատարման հետագա ընթացքին վերաբերող հարցեր: Մարզպետը, խոստացել է հնարավորության դեպքում աջակցել 21-րդ փողոցի ասֆալտապատման նախագծի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու գործում։
Նշենք, որ 23,364,000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով կամրջի վերանորոգման աշխատանքներն իրականացնում է <ՄԱՎՇԻՆ> ՍՊԸ-ն, իսկ 21-րդ փողոցի 160 մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատումը, որի ընդհանուր արժեքը կազմում է 7,400,000 ՀՀ դրամ, իրականացնում է <ԱԴԻԲԵԿ> ՍՊԸ-ն:
Վերոնշյալ աշխատանքների վերջնաժամկետը 2018 թ. դեկտեմբերի 20-ն է: