Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորում տեղի կունենա <Որակյալ կրթության հասանելիության խնդիրները Հայաստանի մարզերում> թեմայով քննարկում
05.11.2018
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ ս/թ նոյեմբերի 11-ին, ժամը՝ 16.00, Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի կունենա քննարկում՝ <Որակյալ կրթության հասանելիության խնդիրները Հայաստանի մարզերում> թեմայով: Քննարկման բանախոսներն են՝
ՏՐԴԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ-Վայոց ձորի մարզպետ,
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- ՀՀ կրթության և գիտության փոխնախարար,
ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ- Կրթության փորձագետ,
ԱՆՈՒՇ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ- Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն:
Նշենք, որ <Հանուն հավասար իրավունքների> հասարակական կազմակերպությունը, կարևորելով Թավշյա հեղափոխության արժեքների ու գաղափարների տարածման, պահպանման անհրաժեշտությունը, կազմակերպում է հանրային հանդիպում-քննարկումների շարք Հայաստանի տարբեր մարզերում։
Համաժողովրդական պայքարից հետո հանրային ակնկալիքները ու սպասումները չափազանց մեծ են, և այս փուլում հատկապես մեծ է անհրաժեշտությունն անմիջական շփումների ու հանդիպումների միջոցով, ապահովելով հանրային մասնակցությունը, ներկայացնելու կառավարության հսկայածավալ աշխատանքը, տեսլականն ու անելիքները։
Սիրով հրավիրում ենք բոլորին Եղեգնաձոր քաղաքում կայանալիք
<Որակյալ կրթության հասանելիության խնդիրները Հայաստանի մարզերում> թեմայով քննարկմանը։