Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այցելել է Վայք համայնք
05.11.2018
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նոյեմբերի 3-ին այցելել է Վայք համայնք: Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Թարո Ավետյանը ներկայացրել է քաղաքում կատարված աշխատանքները: Քննարկվել են համայնքային խնդիրըները, համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերը և սպասվելիք անելիքները:
Մարզպետը համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել Վայք համայնքում և համայնքապետարանի ենթակա կառույցներում: Տ. Սարգսյանն այցելելել է <Վայքի թիվ 1 մանկապարտեզ>, <Վայքի մշակույթի տուն>, <Վայքի ՄՍԿ> ՀՈԱԿ-ներ և <Արևիկ> մարզադաշտ: Վերջում մարզպետ Տ. Սարգսյանը ներկա է գտնվել <Վայքի Մանկապատանեկան մարզադպրոց> ՀՈԱԿ-ում կազմակերպված <Սիրո և համերաշխության> հեղափոխությանը նվիրված ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչ խաղին և մրցանակների հանձման արարողությանը: