Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքում
02.11.2018
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքում: Հանդիպման ընթացքում Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը ներկայացրել է համայնքի ընթացիկ խնդիրները: Քննարկումների ժամանակ եղել են առաջարկություններ և լուծման հնարավոր տարբերակներ: Այնուհետև Տ. Սարգսյանը համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում, ծանոթացել քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքներին: Մարզպետն այցելել է նաև մանկապարտեզ, սպորտ դպրոց, գրադարան, ծանոթացել պայմաններին, առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրներին:
Մարզպետ Տ. Սարգսյանն այցելել է նաև Կեչուտ և Գնդեվազ գյուղեր, տեղեկացել բնակիչների մտահոգություններին:
Նշենք, որ նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ…