Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանի ուղերձը Վայոց ձորի ժողովրդին
08.10.2018
Սիրելի՛ հայրենակիցներ:
Այսօր իմ ուղերձն եմ հղում ձեզ, հայտնելով ձեզ հետ ու ձեր կողքին լինելու իմ պատրաստակամությունը:
Սիրելիներս, լինելով ձեզանից մեկը, ես ցանկություն եմ հայտնում մնալու ձեզ հետ և յուրաքանչյուր քայլ անել միայն ձեզ հետ խորհրդակցելուց հետո:
Հայտնում եմ, որ ես շարժման առաջին օրերից եղել եմ <Իմ քայլը> նախաձեռնության շարքերում և այսօր էլ մնում եմ շարժման խորհրդին և ձեռնարկվելիք քայլերին հավատարիմ, հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության և հայ ժողովրդի բարեկեցության:
Որպես ԲՀԿ անդամ կոչ եմ անում իմ կուսակից ընկերներին՝ ականջալուր լինել ժողովրդի ձայնին, կանգնել մեր երազանքների իրականացման համար մղվող պայքարի կողքին: