Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանի մոտ
08.10.2018
    Այսօր՝ հոկտեմբերի 8-ին,  ՀՀ Վայոց ձորի  մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանի  մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների՝ վարչությունների ու բաժինների պետերը: 
Ն. Ասատրյանը խոսեց Հայաստանի Հանրապետությունում  մեկնարկող Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի շրջանակում  իր և Վայոց ձորի մարզի մասնակցության հարցերի շուրջ: 
Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց  ուշադրության կենտրոնում պահել աշխատանքային կարգապահության խնդիրները և հետաքրքրվեց խաղողի մթերման գործընթացով, մարզում իրականացվող շին-վերանորոգման  աշխատանքների ընթացքով, մարզպետարանի կարիքների համար կատարվող գնումների խնդիրներով և մի շարք այլ ընթացիկ հարցերով: 
Ն. Ասատրյանը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետին՝ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումը հետաձգել անժամկետ, իսկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ հետաձգման մասին իրազեկել մարզպետարանի պաշտոնական կայքում: 
Վերջում խորհրդակցության մասնակիցներին  ներկայացվեց մարզպետարանի քարտուղարության  վարչատնտեսական բաժնի ժամանակավոր պաշտոնակատարին:






