Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ
05.10.2018
Հարգելի մանկավարժներ:
Խորին հարգանքով շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի հանդեպ մեր ժողովրդը դարեր ի վեր ունեցել է սիրո ու երախտագիտության զգացում: Համոզված եմ, որ բոլորը սիրով են սպասում այս համաժողովրդական տոնին՝ բարձրաձայնելու գնահատումի և երախտագիտության խոսքեր: Դուք իրապես արժանի եք ամենաջերմ շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքերի՝ աշակերտների նկատմամբ Ձեր հոգածությամբ, նրանց հանդեպ տածած ծնողական սիրո դրսևորմամբ: Հարգելիներս, անառարկելի ճշմարտություն է, որ ամուր պետականության համար պետք է ունենալ կիրթ ու գրագետ հասարակություն, իսկ գրագետ հասարակության համար, հարկ է ունենալ հզոր կրթական համակարգ և նվիրյալ մանկավարժներ: Դուք բոլոր ժամանակներում եղել եք ոչ միայն մանկավարժական գործի նվիրյալներ, այլև հույսի ու լույսի սերմնացաններ, քանզի Ձեր հոգածությամբ են կրթվում ու դաստիարակվում մեր զավակները: Դուք եք նրանց հոգիներում սերմանում վեհ գաղափարներ, նրանց մոտ ձևավորում ազգային և համամարդկային արժեհամակարգ: Եվ հանդերձ այդ ամենով՝ զորավիգ դառնում մեր մարզի զարգացման գործին, որպեսզի այն համահունչ լինի պետության զորացման ու հզորացման գործընթացին: Ի տրիտուր այդ ամենի՝ Դուք արժանացել եք Ձեր սաների անսպառ սիրուն և հասարակության երախտագետ վերաբերմունքին: Հարգելի մանկավարժներ, հպարտորեն եմ բարձրաձայնում հասարակության զարգացման գործընթացում Ձեր անուրանալի ներդրման, նվիրումի ու անկշռելի ջանքերի մասին:
Թանկագին ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ, նոր ձեռքբերումներ, խաղաղ աշխատանքային առօրյա:
Ձեզ` գնահատումի ու մեծարանքի խոսքեր, հարգանքի ու խոնարհումի դրսևորումներ: