Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի հրաժեշտի ուղերձը

03.10.2018

 Հարգելի՛ գործընկերներ, Վայոց ձորի մարզի սիրելի բնակիչներ: Ներքաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված ես վայր եմ դնում ՀՀ Վայոց ձորի մարզպետի լիազորությունները:
Հարգելինե՛րս, ս/թ հունիսի 1-ին ես նշանակվեցի ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում: Իհարկե չորս ամիսը շատ քիչ ժամանակ է մարզի ղեկավարի համար, որպեսզի կարողանա մարզի տնտեսական զարգացմանը նպաստող գործեր նախաձեռնել և ծրագրած աշխատանքները կյանքի կոչել:
Այնուամենայնիվ, փորձել եմ այդ կարճ ժամանակահատվածում ծառայել իմ հայրենակիցներին, լինել նրանց հույզերին հաղորդակից, լուծումներ գտնել մարզի ազգաբնակչությանը հուզող մանր ու մեծ խնդիրներին: Արել եմ հնարավոր ամեն քայլ, որպեսզի կարողանամ օգտակար լինել մարզում առկա խնդիրների լուծման գործընթացին: Թե որքանով է այս փոքրիկ ժամանակահատվածը ինձ հնարավորություն ընձեռել իրականացնել նշված գործառույթները, գնահատականը տալու եք դուք ու ժամանակը:
Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ անցած 4 ամիսների համատեղ աշխատանքի համար և շնորհակալ եմ փոխադարձ հարգանքի ու ըմբռնման համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեզ այս ընթացքում իրար հանդեպ դրսևորած վստահության, ձեր անդուլ աշխատանքով մարզային իշխանություններին օգնելու և փոխադարձ հասկացվածության համար:
Շնորհակալ եմ, ՀՀ գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, մարզի համայնքների, մարզային ենթակայության հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, սպասարկման և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, համատեղ աշխատանքի համար:
Բոլորիդ ասում եմ ցտեսություն և մաղթում՝ խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ օրեր:
Խաղաղություն Երկրիս սահմաններին, Աստված պահապան մեր զինվորներին և Աստծո լույս՝ բոլորիդ օջախներին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյան

03.10.2018

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26