Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության սեպտեմբեր ամսվա արդյունքները
02.10.2018
2018 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության էին եկել 16 քաղաքացիներ, որոնցից 1-ը դիմել էր շինանյութի պահանջով (պահանջը բավարարվել է ), 1-ը՝ երեխային հատուկ խնամքի գիշերօթիկ հաստատություն տեղափոխելու խնդրանքով (գործն ընթացքի մեջ է ), 3-ը դիմել էին նպաստի, 6-ը՝ բնակարանի, 2-ը՝ աշխատանքի տեղավորման, 3-ը՝ այլ հարցերով: Նշված քաղաքացիների խնդրանքը բավարարելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին դիմումները ուսումնասիրելու և հնարավորության առկայության դեպքում դիմումներում բարձրացված պահանջներն ու խնդրանքները բավարարելու հանձնարարություն է տվել :
Նշենք, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում դրամական աջակցության խնդրանքով դիմել են 42 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվել է: