Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղավնաձորում քննարկվեց խաղողի մթերման հետ կապված մի շարք հարցեր
27.09.2018
Սեպտեմբերի 26 -ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելեց Աղավնաձոր բնակավայր: Մարզպետը և համայնքի ղեկավարը հանդիպում ունեցան Աղավնաձորի խաղողագործների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեց խաղողի մթերման հետ կապված մի շարք հարցեր։
Սակայն քննարկումները ցանկալի արդյունքի չբերեցին, քանզի խաղողագործները 1 կգ Արենի տեսակի խաղողի վաճառքի գինն առաջարկում են 350 դրամ, որի հետ համաձայն չեն մթերող կազմակերպությունների՝ գինեգործարանների ներկայացուցիչները:
Որոշվեց մինչև բերքահավաք նորից կազմակերպել հանդիպում՝ երկու կողմի համար ընդունելի գնի որոշման ակնկալիքով: