Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշմանդամության խնդիրներին վերաբերող իրազեկման հանդիպում Վայոց ձորում
25.09.2018
Երեկ՝ սեպտեմբեր 24-ին <Լիարժեք կյանք> հասարակական կազմակերպության ( նախագահ Սուրեն Մաղաքյան) նախաձեռնությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի մասնակցությամբ կայացավ <Խոսենք նույն լեզվով> խորագիրը կրող իրազեկման հանդիպում, հետևյալ օրակարգով՝
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Կոնվենցիա, պահանջների կատարմանն ուղղված աշխատանքներ:
2. <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին> ՀՀ օրենքի նախագիծ:
3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագիր՝ ուղղությունները, պատասխանատուները, թիրախային ցուցանիշներին հասնելու միջոցառումները:
4. ԱՀԿ ՖՄԴ ներդրման հայեցակարգ, ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները, գաղափարախոսությունը, ներդրման նպատակները, կատարված աշխատանքները:
5. ԱՀԿ ՖՄԴ՝ առողջական և սոցիալական բաղադրիչները:
6. ԱՀԿ ՖՄԴ- ԵԵ կիրառման առավելությունները ծառայություների մատուցման գործընթացում։
7. Հաշմանդամության ոլորտում իրականացվող ծառայությունները:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը: Միջոցառման բովանդակության և կազմակերպման անհրաժեշտության մասին խոսեց <Լիարժեք կյանք> հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը:
Վերոնշյալ թեմաները ներկայացրին Աննա Հակոբյանը(ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ), Ռիմա Եգանյանը (ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ), Տաթև Ղազարյանը (<Լիարժեք կյանք> ՀԿ Էրգոթերապիստ):
Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ, սոցիալական ոլորտի և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Նշենք, որ միջոցառումն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի օժանդակությամբ: