Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց մարզում արտադրված խաղողի մթերման հետ կապված հարցեր
10.09.2018
Այսօր, սեպտեմբերի 10-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց գինու արտադրությամբ զբաղվող մի շարք գործարանների տնօրենների և նրանց ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը, մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:
Մարզպետը ողջունեց գինեգործներին, մաղթեց հաջողություններ և ներկայացրեց հանդիպման հիմնական օրակարգը: Ա. Սաղաթելյանը նշեց, որ քննարկվելու է խաղողի մթերման նախապատրաստական փուլի կազմակերպչական հարցերը, որպեսզի գործընթացում պահպանվի և խաղողագործների և գինեգործների շահերը:
Քննարկվեցին խաղողի մթերման ժամանակացույցին, քանակին ու մթերման գնին վերաբերող մի շարք հարցեր: Խոսվեց գնագոյացման հիմնական հանգամանքների մասին:
Նշվեց, որ սեպտեմբերին խաղողի շաքարայնության տոկոսը չի բավարարում գինու արտադրության համար: ՈՒստի որոշվեց մարզում խաղողի մթերման հիմնական գործընթացն ազդարարել հոկտեմբերի 1-10-ը՝ ըստ գոտիականության, որպեսզի մթերված խաղողի շաքարայնության տոկոսը բավարար լինի որակյալ գինի ստանալու համար: