Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում մեկնարկել է <Մաքուր տուն՝ տնից դուրս> համապետական շաբաթօրյակը

08.09.2018

 Վայոց ձորի մարզում առավոտյան ժամը 09.00-ին  մեկնարկել է <Մաքուր տուն՝ տնից դուրս> համապետական շաբաթօրյակը:

Մարզպետարանի աշխատակազմը սանմաքրման աշխատանքներ է իրականացնում շենքի շրջակայքում և բարեկարգման աշխատանքներ է կատարում մարզպետարանի շենքին հարակից այգիներում: 
Վաղ առավոտյան մարզպետարանի պատասխանատուները, ովքեր ամրագրված են համայնքներում,   ուղևորվել են  համապատասխան համայնքներ և բնակավայրեր: <Մաքուր տուն՝ տնիս դուրս> համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում իրականացվելու են փողոցների, բակերի, հրապարակների, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների և նրանց հարակից տարածքների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ճանապարհների հարակից տարածքների, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների մաքրում ու բարեկարգում:
Ժամը 10.30-ի դրությամբ շաբաթօրյակի աշխատանքներում ներգրաված են՝ 28 միավոր տեխնիկա, շուրջ 100 ձեռքի գործիքներ և 1660 մասնակից
Լրացուցիչ տեղեկությունների համար գործում են հետեւյալ հեռախոսահամարները՝ (+374281) 2-30-61, (+37498)78-48-48:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28