Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում մեկնարկել է <Մաքուր տուն՝ տնից դուրս> համապետական շաբաթօրյակը
08.09.2018
Վայոց ձորի մարզում առավոտյան ժամը 09.00-ին մեկնարկել է <Մաքուր տուն՝ տնից դուրս> համապետական շաբաթօրյակը:
Մարզպետարանի աշխատակազմը սանմաքրման աշխատանքներ է իրականացնում շենքի շրջակայքում և բարեկարգման աշխատանքներ է կատարում մարզպետարանի շենքին հարակից այգիներում:
Վաղ առավոտյան մարզպետարանի պատասխանատուները, ովքեր ամրագրված են համայնքներում, ուղևորվել են համապատասխան համայնքներ և բնակավայրեր: <Մաքուր տուն՝ տնիս դուրս> համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում իրականացվելու են փողոցների, բակերի, հրապարակների, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների և նրանց հարակից տարածքների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ճանապարհների հարակից տարածքների, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների մաքրում ու բարեկարգում:
Ժամը 10.30-ի դրությամբ շաբաթօրյակի աշխատանքներում ներգրաված են՝ 28 միավոր տեխնիկա, շուրջ 100 ձեռքի գործիքներ և 1660 մասնակից
Լրացուցիչ տեղեկությունների համար գործում են հետեւյալ հեռախոսահամարները՝ (+374281) 2-30-61, (+37498)78-48-48: