Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահրամ Միքայելյանի աշխատանքների ցուցադրությունը՝ Եղեգնաձորի պատկերասրահում

04.09.2018

 Մոտ օրերս Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի մասնակցությամբ բացվեց վայոցձորցի ազատամարտիկ-գեղանկարիչ Վահրամ Միքայելյանի (Սերսի Խենթի) աշխատանքների ցուցադրությունը:
Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Գոհար Ավագյանը:
Ողջույնի խոսք ասաց մարզպետի տեղակալ Նանե Ասատրյան: Վահրամ Միքայելյանին ուղղված սրտի խոսք ասացին մարզի մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ, հարազատներ, վրձնակից և աշխատակից ընկերներ: Բոլոր ելույթներում ցանկություն էր հնչում՝ կրկին ստեղծագործելիս տեսնել վրձնելու հնարավորությունից ֆիզիկապես զրկված  <Սերսի խենթին >:
Ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի դիմանկարների և գյուղական բնապատկերների շարքեր:
Նշենք, որ 1965թ. Վայոց ձորի մարզի Սերս գյուղում ծնված Վարհրամ Միքայելյանը 1992թ-ին Լաչինի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում աջ ձեռքի ծանր վիրավորվում ստանալուց հետո,  զրկվել է ստեղծագործելու ունակությունից, որի պատճառով ակամա մեկուցացել է հասարակությունից:
Ս/թ օգոստոսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Վահրամին, ծանոթացել նրա խատանքներին և խոստացել նրա վրձնած նկարների ցուցահանեսը կազմակերպել մայրաքաղաք Երևանում:
Հավելենք, որ Երևանում Վահրամ Միքայելյանի աշխատանքների ցուցահանդեսն առաջին անգամ կազմակերպվել է 2016 թվականին, նախաձեռնող խմբի (Զեփյուռ Սարդարյան, Նարինե Չիլինգարյան) աջակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57