Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահրամ Միքայելյանի աշխատանքների ցուցադրությունը՝ Եղեգնաձորի պատկերասրահում
04.09.2018
Մոտ օրերս Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի մասնակցությամբ բացվեց վայոցձորցի ազատամարտիկ-գեղանկարիչ Վահրամ Միքայելյանի (Սերսի Խենթի) աշխատանքների ցուցադրությունը:
Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Գոհար Ավագյանը:
Ողջույնի խոսք ասաց մարզպետի տեղակալ Նանե Ասատրյան: Վահրամ Միքայելյանին ուղղված սրտի խոսք ասացին մարզի մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ, հարազատներ, վրձնակից և աշխատակից ընկերներ: Բոլոր ելույթներում ցանկություն էր հնչում՝ կրկին ստեղծագործելիս տեսնել վրձնելու հնարավորությունից ֆիզիկապես զրկված <Սերսի խենթին >:
Ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի դիմանկարների և գյուղական բնապատկերների շարքեր:
Նշենք, որ 1965թ. Վայոց ձորի մարզի Սերս գյուղում ծնված Վարհրամ Միքայելյանը 1992թ-ին Լաչինի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում աջ ձեռքի ծանր վիրավորվում ստանալուց հետո, զրկվել է ստեղծագործելու ունակությունից, որի պատճառով ակամա մեկուցացել է հասարակությունից:
Ս/թ օգոստոսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Վահրամին, ծանոթացել նրա խատանքներին և խոստացել նրա վրձնած նկարների ցուցահանեսը կազմակերպել մայրաքաղաք Երևանում:
Հավելենք, որ Երևանում Վահրամ Միքայելյանի աշխատանքների ցուցահանդեսն առաջին անգամ կազմակերպվել է 2016 թվականին, նախաձեռնող խմբի (Զեփյուռ Սարդարյան, Նարինե Չիլինգարյան) աջակցությամբ: