Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ

04.09.2018

 Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամնատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի հանդիպումը Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը:
Երիտասարդներին տունդարձի կապակցությամբ ողջունեց և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար շնորհակալություն հայտնեց մարզպետ Արագած Սաղաթելյանը:
Հայոց բանակում ծառայությունն ավարտած և քաղաքացիական կյանք վերադարձած երիտասարդներին ողջունեց, բանակային կյանքի, ծառայության պայմանների վերաբերյալ նրանց հետ զրուցեց գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը: Գեներալը հետաքրքրվեց բանակային պայմանների բարելավման վերաբերյալ երիտասարդների տեսլականով: Մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը հորդորեց երիտասարդներին առաջարկություններ ներկայացնել ուղղված ծառայության ընթացքում բանակում առկա խնդիրների լուծմանը:
Նշենք, որ երիտասարդներին հետաքրքրում էր աշխատանք ձեռք բերելու հարցերը:
Մարզպետ Ա. Սաղաթելյանը և գեներալ-մայոր Վ. Քոչարյանը պատրաստակամություն հայտնեցին ցանկացած հարցով երիտասարդներին ընդունելու և փորձելու գտնել նրանց հուզող խնդիրների լուծման ուղիները:

Հանդիպման վերջում ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվոգրով պարգևատրվեցին ծառայության մեջ կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ երիտասարդներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34