Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի ուղերձը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ

04.09.2018

 Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի Վայոց ձորի կառույցի հարգելի աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ:
Ստեղծման պահից Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները հանձն են առել Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների դժվարին պարտականությունը և առ այսօր պատվախնդրորեն են կատարում իրենց փրկարար առաքելությունը:
Արժանապատվորեն կրելով փրկարարի պատվաբեր կոչումը, ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցները ցանկացած դժվարին պահի և արտակարգ իրավիճակում փորձում են, անգամ անձնազոհության գնով, ապահովել ՀՀ բնակչության անվտանգ կյանքն ու աջակցել նրանց բնականոն կենցաղավարությանը: Ավելին՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներն արդեն օգնության ձեռք են մեկնում հարևան երկրներին և այլ պետություններին պատուհասած աղետների հետեւանքների վերացմանը՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորման խորհրդանիշ և հայ ժողովրդի գթասրտության վառ օրինակ:
Հարգելիներս, դուք ձեր բարձր արհեստավարժության ու անմնացորդ նվիրումի շնորհիվ արժանացել եք մեր հասարակության վստահությանը: Շնորհակալություն ձեզ՝ դժվարությամբ ու վտանգներով լի ձեր աշխատանքը անձնուրացաբար կատարելու համար:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ անվտանգ ծառայություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45