Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ

31.08.2018

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Դպրոցը յուրաքանչյուր մարդու մոտ արթնացնում է ամենաբարի ու ամենապայծառ հիշողությունները: Դպրոցում ձեռք բերված գիտելիքներն ամենահիմնավորն ու ամենամնայունն են: Իսկ գիտելիքը մարդուն դարձնում է ավելի ուժեղ, իմաստուն և ավելի բարի: Չկա ավելի հրաշալի բան, քան սովորելը, կարդալը ու նոր հորիզոններ բացահայտելը:
Այսօր ես իմ երախտիքի խոսքն եմ հղում մեր ուսուցիչներին: Դուք ձեր սաներին ուղեկցում եք դեպի գիտելիք և կրթություն ստանալու դժվարին, բայց անասելի հետաքրքիր աշխարհը: Ձեզ է վստահված մեր սերունդների հայեցի դաստիարակության հայրենանվեր ու դժվարին գործը: Դուք ձեր սաների մեջ տեսնում եք մեր ազգի ապագա հանճարներին, օգնում եք նրանց բացել գիտության գաղտնի դռները՝ սերմանելով սեր ու նվիրվածություն հայրենիքի նկատմամբ ու դաստիարակելով Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիների: Սիրելի մանկավարժներ, մաղթում եմ ձեզ հաջողություններ, ձեր պատասխանատու, շնորհակալ և պատվաբեր աշխատանքում:
Մեծ սիրով և ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել առաջին անգամ դպրոց ոտք դրած մեր փոքրիկներին: Ցանկանում եմ, որ ուսումնառության տարիները ձեզ համար լինեն ամենահիշարժանը, որպեսզի դպրոցական տարիները լինեն վառ ու պայծառ ապրումներով հարուստ:
Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ,
Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ բեղմնավոր և արդյունավետ ուսումնական տարի, նոր ու հետաքրքիր բացահայտումներ ու գերազանց գնահատականներ:
Բարի երթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13