Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը
26.08.2018
Օգոստոսի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը՝ ողջունելով նախարարին, խորհրդակցության մասնակիցներին ցանկացավ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:
Խորհրդակցությանը ներկա էին փոխմարզպետներ Նանե Ասատրյանը, Ռազմիկ Տոնոյանը և Գևորգ Ավագյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակիցներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ողջունելով հանրակրթական դպրոցների ղեկավարներին, Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու փոփոխությունները։ Խոսելով նախատեսվող բարեփոխումների մասին, նախարարը նշեց, որ դպրոցների ապաքաղաքականացումը նոր կառավարության և ԿԳՆ նախարարության կարևորագույն խնդիրներից են, ինչպես նաև դպրոցներում դրամահավաքության բացառումը և պայքարը դրա դեմ:
Նախարար Ա.Հարությունյանն անդրադարձավ նաև դպրոցական հագուսների խնդիրն՝ կարևորելով այն հանգամանքը, որ նույնանման հագուստները չպետք է պարտադրվեն դպրոցների կողմից: Այս հարցի շուրջ կարևոր է դպրոցական և ծնողական խորհուդների կողմից կայացված համատեղ և միասնական որոշումը:
Խորհրդակցության ընթացքում խոսվեց նաև դպրոցական ավարտական քննությունների ընթացքում միասնական համագարկի կիրառման, տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման և դպրոցների կառավարման խորհուրդների ընտրության կարգերում սպասվող փոփոխությունների մասին:
Խորհրդակցության երկրոդ մասում տնօրեններն իրենց հուզող հարցերն ուղեցին նախարար Ա. Հարությունյանին՝ ստանալով սպառիչ պատասխաներ: