Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում ժամանակավորապես դադարեցված շինարարական աշխատանքների վերսկսման հնարավոր ուղիները
17.08.2018
Օգոստոսի 16-ին ՀՀ տարաքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր:
Դավիթ Գևորգյանի մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նախկին սպորտհրապարակում դպրոցի նոր շենքի կառուցման շինհրապարակին կից հայտնաբերված վաղ շրջանի գինու հնձանի և հնածո իրերի պատճառով ժամանակավորապես դադարեցված շինարարական աշխատանքների վերսկսման հնարավոր տարբերակները:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը և շահագրգիռ այլ անձինք:
Աշխատանքային խումբն անցելեց շինարարական հրապարակ՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին և հետագա աշխատանքները պատշաճ կերպով կարգավորելու և խնդրին հիմնավոր լուծում տալու համար:
Նշենք, որ այդ հիմնախնդրի լուծման հետ կապված աշխատանքների և դրանց հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք ավելի ուշ: