Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում Արենի համայնքում
14.08.2018
Օգոստոսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը, մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանի ուղեկցությամբ, աշխատանքային այցով Արենի համայնքի Արենի բնակավայրում էր: Այցի նպատակն էր տեղում քննարկել գյուղատնտեսական աշխատանքների գործընթացը և վեր հանել խոչնդոտ հանդիսացող խնդիրները։ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև տեղական ինքնակառավարմանը վերաբերող հարցեր: Այնուհետև համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելություն կատարեվեց Արենիի նախկին գյուղապետարանի շենք, որտեղ ,,Կանայք բնությանը,, և ,,Վայք ինֆոտուն,, հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվում էր ,,Կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,, խորագրով դասընթացներ: Դասընթացներում ներգրավված են Արենի համայնքի բոլոր բնակավայրերի ներկայացուցիչներ: Քննարկվեցին բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ բնակչությանը առավել հուզող այն խնդիրները, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք: Համայնքի ղեկավարը կետ առ կետ անդրադարձավ խնդիրներին և ներկայացրեց այս պահին դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ամփոփելով հանդիպման արդյունքնեը, Ռ. Տոնոյանը խոստացավ անձամբ հսկողության տակ պահել և առավելագույնս օժանդակել առկա խնդիրների լուծման գործընթացին։