Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

10.08.2018

 Ս/թ օգոստոսի10-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2018 թվականի հերթական նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական տարածքում գտնվող Հերհեր բնակավայրի համայնքային սեփականության 5.81211 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա (որպես ավազահանք) փոխելու մասին հարցը:
Նշված հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-13 18:21:09