Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանն այցելեց Շատին համայքնի <Հռիփսիմե> գյուղական բժշկական ամբուլատորիա
10.08.2018
Երեկ՝ օգոստոսի 9-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանի և ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելեց Շատին խոշորացված համայնքի <Հռիփսիմե> գյուղական բժշկական ամբուլատորիա, տեղում ծանոթանալու բուժկետի աշխատանքներին։ Հանդիպմանը մասնակցում էին Շատին համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, ամբուլատորիայի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը և բուժկետի աշխատակիցները։ Հանդիպման նպատակը մարզպետարանի աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգումների արդյունքների ամփոփումն էր, որի ընթացքում միաժամանակ մշակվեցին միջոցառումների ծրագիր՝ բացահայտված և վեր հանված խնդիրներին համակողմանի և վերջնական լուծում տալու նպատակով։
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Ռ. Տոնոյանը, որը հավաստիացրեց, որ բարձրացված բոլոր հարցերն ու առկա խնդիրների լուծման ընթացքը կլինեն մարզպետարանի ուշադրության կենտրոնում և հսկողության ներքո։