Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը մասնակցել է 2018 թվականի ամառային զորակոչի հերթական հավաքին
27.07.2018
Այսօր՝ հուլիսի 27-ին, Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ 2018 թվականի ամառային զորակոչի հերթական հավաքը: Վայքի զինկոմիսարիատում կազմակերպված հավաքին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը:
Նորակոչիկներին բարմաղթանքներ են հղել, բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն են մաղթել մարզպետի տեղակալ Գ. Ավագյանը, Վայքի տարածաշրջանի զիվորական կոմիսար, փոխգնդապետ Ա. Հովսեփյանը, ԱԱԾ Վայոց ձորի բաժնի և Վայքի ռազմական ոստիկանության բաժնի ներկայացուցիչներ:
Նշենք, որ այսօրվա հավաքով Վայոց ձորի մարզում ավարտվեց ամառային զորակոչը:
Մենք նույնպես միանում ենք հնչած բարեմաղթանքներին և բարի ծառայություն ու խաղաղ օրեր ենք մաղթում թավշյա հեղափոխությունից հետո Հայոց Բանակի շարքերը համալրելու գնացող բոլոր զինակոչիկներին: