Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզի դպրոցականների համար այսօր մեկնարկեց ամառային հանգստի երրորդ փուլը
27.07.2018
Այսօր մեկնարկեց Վայոց ձորի մարզի դպրոցականների ամառային հանգստի երրորդ փուլը:
Հանքավանի <Հասմիկ> մանկական առողջարարական ճամբար մեկնեցին մարզի դպրոցահասակ 70 երեխաներ: Խմբում ընդգրկված են զոհված ազատամարտիկների, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաներ։
Նշենք, որ երեխաներն իրենց ամառային հանգիստը վայելում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում:
Վայոց ձորի մարզից ճամբարային հանգստի երեք փուլերի ընթացքում ամառային հանգստի հնարավորություն են ունեցել 195 երեխաներ:
Երեխաներին ուղեկցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը: