Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
26.07.2018
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` հետևյալ օրակարգով՝
1. ՀՀ Վայոց ձորի մարզում 2018 թվականիամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, զեկուցող` Կ. Բաբայան, Ա. Հովսեփյան:
2. ՀՀ Վայոց ձորի մարզում 2018 թվականի ամառային զորակոչի կատարման արդյունքների մասին, զեկուցող` Կ. Բաբայան, Ա. Հովսեփյան:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները:
Նիստի ընթացքում քննարկվել է 2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ընթացքը և զեկուցվել է, որ զորակոչի պլանը կկատարվի: