Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային քննարկում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում
26.07.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ մարզերի միջազգային համագործակցության պատասխանատուների հետ։
Վաչե Տերտերյանը նկատել է, որ այլ երկրների հետ Հայաստանի միջտարածաշրջանային արտաքին համագործակցությունը գնալով խորանում է, և նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտություն է առաջանում խորացնել տարբեր պետությունների վարչատարածքային միավորների հետ հորիզոնական կապերը։ Այս համատեքստում փոխնախարարը մարզային պատասխանատուներին հորդորել է նախաձեռնողականություն և ակտիվություն դրսևորել միջտարածաշրջանային հարթակներում շփումներն ակտիվացնելու հարցում։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ մարզերի և համայնքների՝ այլ երկրների համապատասխան տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության խորացման, միջկառավարական հանձնաժողովների արձանագրությունների նախագծերի պատրաստման գործընթացներում մարզերի ակտիվ մասնակցության, հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ նիստի արձանագրության կետերի հստակ իրականացման, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցեր։
Աղբյուրը՝ http://mtad.am, 25.07.2018