Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի անսամբլը՝ միջազգային փառատոնի մրցանակակիր
24.07.2018
Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի 22 հոգանոց անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Սամվել Գրիգորյան) հուլիսի 18-ին մասնակցել է Վրաստանի Հանրապետության Քոբուլետի քաղաքում կայացած <Ժողովուրդների բարեկամություն> խորագիրը կրող միջազգային փառատոնին: Անսամբլը կատարել է հայ աշուղների երգեր: Փառատոնին մասնակցած, տարբեր երկրներից ժամանած, 75 խմբերի մեջ վայոցձորյան անսամբլն աչքի է ընկել աշուղական երգերի կատարմամբ և արժանացել է փառատոնի <Աշուղական երգի լավագույն անսամբլ> անվանակարգի Գրան Պրի մրցանակին:
Նշենք, որ Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղը գործում է շուրջ տասը տարի, որտեղ այս պահին հայ ազգային ու աշուղական երգարվեստի կատարողական գաղտնիքներին ծանոթանալու առաջին քայլեր են անում երգարվեստի խմբի 50 աշակերտներ: