Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մասնակցել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման բարեփոխումներին նվիրված ջերմուկյան ֆորումին
20.07.2018
Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մասնակցել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող <Կառուցողական երկխոսության հանձնառություն> ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում կազմակերպված <ՀՀ-ում Տեղական Ինքնակառավարման (Սահմանադրական, Տարածքային և Օրենսդրական) Բարեփոխումների Համատեքստում Տեղական Իշխանությունների և ՔՀԿ-ների Համագործակցության, Տեղական Ինքնակառավարմանը ՔՀԿ-ների մասնակցության Նոր հնարավորությունները> խորագրով ֆորումին։
Նշենք, որ ֆորումը Հայաստանի համայնքների միությունը: Ֆորումի աշխատանքները ղեկավարել է համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Ծրագրի թիրախ 9 ոլորտներն են՝ հանրային ֆինանսների կառավարում, մարդու իրավունքներ, արդարադատություն, բիզնես, կրթություն, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում: