Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների հուլիս ամսվա ընդունելությունը
18.07.2018
2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 117 քաղաքացի, ընդունելության էին եկել 119-ը: Ընդունելության եկած քաղաքացիներից 118-ը դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է: Իսկ Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 19 բազմաբնակարան շենքի բնակիչը դիմել էր աղբահանության խնդրով: Նշված քաղաքացու բարձրացրած հարցին լուծում տալու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանձնարարություն է տվել համապատասխան ստորաբաժանման ղեկավարին՝ Եղեգնաձորի համայնքապետարան փոխանցել Անդրանիկի 19 բազմաբնակարան շենքի բնակչի բողոքը և հետևողոկան լինել խնդրի լուծման գործընթացով: