Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների քննարկմանը նվիրված ՀԿ ներկայացուցիչների հետ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի երկրորդ հանդիպումը
11.07.2018
Այսօր՝ հուլիսի 11-ին, կայացավ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների քննարկմանը նվիրված ՀԿ ներկայացուցիչների հետ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի երկրորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀԿ ոլորտի 11 ներկայացուցիչներ, երկու շահագրգիռ անձիք և մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը:
Օրակարգում ներառված էր նախորդ(27.06.2018թ.) հանդիպմանը ձևավորված Վայք, Ջերմուկ և Եղեգնաձոր տարածաշրջանների կոորդինացիոն հանձնախմբերի գործողությունների ծրագրերի և առաջիկա անելիքների վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ներկայացման հարցը:
Վայքի հանձնախմբի կատարած աշխատանքների մասին տեղեկություն հաղորդեց հանձնախմբի անդամ, <Աշխատանք և հայրենիք> տարածքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ղազարյանը, իսկ Եղեգնաձորի հանձնախմբի կատարած աշխատանքների մասին խոսեցին Նեկտար Հովհաննիսյանը (ՀՕՄ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի պատասխանատու) և Նարինե Գրիգորյանը (Ջինջ Արփա ՀԿ նախագահ): Ջերմուկի հանձնախումբը գործողությունների ծրագրերի և առաջարկությունների փաթեթի մասին տեղեկությունը կներկայացնի առաջիկա հանդիպմանը:
Հնչեցին առաջարկություններ, որոնք վերաբերում էին մարզային ենթակայությամբ գործող առողջպահական կազմակերպություններում կատարված ծախսերի և հաստիքների բաշխվածությանը, կրթական և մշակութային հաստատություններում հաստիքացուցակները հաստատության շենքերի տեսանելի տեղերում (ցուցատախտակներին, եթե առկա են) փակցնելուն, մարզական և մշակութային կազմակերպություններում մատուցվող ծառայությունների գները պատերին փակցնելուն, ինչպես նաև համայնքապետարանների բյուջեները ցուցատախտակներին փակցնելուն: Առաջարկվեց, որպեսզի ՀԿ ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցեն ավագանիների նիստերին և ծանոթանան նաև համայնքային ՀՈԱԿ-ների ծախսերին:
Կրկին խոսվեց ֆեյսբուքյան էջի ստեղծման մասին:
Առաջարկություն եղավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՀԿ ոլորտի ներկայացուցիչների միջև <Գործունեության Հուշագիր> կնքել, որպեսզի քննարկումներ կազմակերպվեն մարզի կենսագործունեության այլ խնդիրների վերաբերյալ նույնպես:
Քննարկմանը մասնակցում էին՝ Գոհար Կարապետյանը՝ Վայք (շահագրգիր անձ), Մարինե Բաղդասարյանը՝ <Վարդաձոր> թերթի լրագրող, Սվետլանա Դովլաթյանը՝ <Վարդաձոր> ՀԿ տնօրեն, Մարո Սիմոնյանը՝ <Վայոց ձորի մշակույթի զարգացման կենտրոն> ՀԿ նախագահ, Արթուր Հարությունյանը՝ <Նոր Վայոց ձոր> ՀԿ նախագահ, Գայանե Հարությունյանը՝ <Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն> ՀԿ նախագահ, Ալմաստ Սաֆարյանը՝ <Հույս 98> նախագահ, Էդուարդ Ասատրյանը՝ <Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն> ՀԿ նախագահ և Աշոտ Սիմոնյանը՝ պատմաբան, Վայոց ձորի պատմության գրքերի հեղինակ: